Մուշեղ Մկրտչյանը` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց ոսկե մեդալ, փոխանցում է Armsport.am-ը։ Եզրափակչում հայ ըմբիշն առավելության հասավ վրացի մարզիկի նկատմամբ: Մկրտչյանը քառորդ եզրափակչում հաղթել էր իտալացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել ադրբեջանցու նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ավարտել են իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր հաշվով տղաները նվաճել են 4 մեդալ։
Կարծիքներ