Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ 2023թ. դեկտեմբերի վերջին ԱԺ-ն ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, համաձայն որի ԱԱԾ տնօրենն ու տեղակալները համարվում են հանրային պաշտոնյա, որոնց շանակումն ու ազատումը վերապահվել է վարչապետին։
Կարծիքներ