Մեկնարկել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինաշխատանքները
Մեկնարկել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:
Ծրագրի ֆինանսավորումը ՀՀ կառավարությունն է իրականացնելու՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում, որին կհաջորդի կենտրոնի վերազինումը բժշկական սարքավորումներով և այլ անհրաժեշտ գույքով:
Նորակառույց առողջության կենտրոնն ունենալու է պոլիկլինիկա, շտապօգնության ծառայություններ, սոմատիկ բաժանմունք՝ 7 մահճակալով, կաթսայատուն։ Ծաղկահովիտի ԱԿ֊ն սպասարկում է տարածաշրջանի 22 բնակավայրի շուրջ 14 000 բնակչի:
Կարծիքներ