Հորդորում եմ Միքայել Մինասյանին` «Միշիկին»․․․ Մհեր Արմենիա

Հորդորում եմ Միքայել Մինասյանին`  «Միշիկին»․․․ Մհեր Արմենիա

Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հորդորում եմ Միքայել Մինասյանին`

«Միշիկին», և մնացա《միշիկանման》 չակերտավոր ընդդիմությանը,

որոնք բազում պետական ազգակործան ծրագրերի հեղինակներ են հադիսացել և հանդիսանում են,

սանձեն իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցներին և ֆեյքերին,

որպեսզի ստահոդ լուրեր չտարածեն` իբրև թե «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը չի կայացել,որը չի համապատասխանում իրականությանը, և սուտ է:

Առկա են համագումարի կայացման արձանագրությունները և տեսաձայնագրությունները:

Եթե նման տեղեկատվություն տարածեին իշխանական լրատվամիջոցները, ինձ ինչ֊որ մի տեղ հասկանալի կլիներ,սակայն իշխանական և իրապես ընդդիմադիր լրատվամիջոցները նույնիսկ փաստեցին,որ համագումարը կայացել է:

Իսկ ինչ վերաբերվում է այն օղակներին և անհատներին, որոնք ստանձնել են կապիկի դեր, և փորձում են ծաղրի առարկա դարձնել մեր քաղաքական գործունեությունը, ապա նրանց խորհուրդ կտամ նոր սցենար պատրաստել հունիսի 21-ի համար,և հանգիստ նստեն իրենց տեղը,քանզի ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում

ՀՀ վաստակավոր արտիստ,

«Ազգի ձայն»կուսակցության նախագահ`

Մհեր Անդրանիկի Մեսրոպյան»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում