Լեբրոնն իր կարծիքն է հայտնել ԱԱ-2022-ի եզրափակչի վերաբերյալ

Լեբրոնն իր կարծիքն է հայտնել ԱԱ-2022-ի եզրափակչի վերաբերյալ

Լեբրոն Ջեյմսն ասել է, թե ինչ է ակնկալում Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումից։ Հանդիպումը կկայանա Աշխարհի առաջնության եզրափակչի շրջանակում։ Բասկետբոլիստը չի կանխատեսել Աշխարհի առաջնության գլխավոր հանդիպման ելքը.

«Ես ընտրություն չեմ կատարի Արգենտինայի և Ֆրանսիայի միջև.․․ Ի՞նչ եք ասում, ո՞ր ժամին կսկսվի հանդիպումը: Ժամը 7-ի՞ն․․․ Լավ․․․

Ի՞նչ եմ ակնկալում խաղից: Ես ուզում եմ գեղեցիկ ֆուտբոլ տեսնել, վստահ եմ, որ ամբողջ աշխարհը նույնն է ուզում՝ անկախ երկրպագուների նախասիրություններից՝ Ֆրանսիա կամ Արգենտինա: Կարծում եմ՝ մենք լավ ֆուտբոլ կտեսնենք»,- Ջեյմսի խոսքերն է մեջբերում NBA on Fire-ը։

Նշենք, որ եզրափակիչը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում