Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը

Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը

Ռուսաստանում արգելափակվել է Viber մեսենջերը՝ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնում է, որ մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է՝ կապված տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար նախատեսված պարտավորությունների չկատարման հետ։

«Ռոսկոմնադզոր»-ի հաղորդագրության համաձայն, այս միջոցառումը նպատակ ունի կանխել մեսենջերի օգտագործումը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրումը նման գործողությունների իրականացման համար, թմրանյութերի վաճառքը և այլ անօրինական գործողությունների տարածումը։

«Տեղեկատվության տարածման կազմակերպիչները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը ռուսական օրենսդրության պահանջներին՝ հասարակության անվտանգությունն ապահովելու և անօրինական տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ Viber-ը Ռուսաստանում երրորդ ամենատարածված մեսենջերն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում