23 մարդ Է զոհվել արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով. «Ալ Մայադին»

23 մարդ Է զոհվել արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով. «Ալ Մայադին»

Արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 23-ի: Ինչպես հունվարի 18-ին հաղորդել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ ամբողջ ընտանիքներ:

Օդից գրոհի Է ենթակվել Էլ Լիբիի շրջանը Եմենի մայրաքաղաքի հյուսիս - արեւմուտքում, որը վերահսկում են «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարները: Ինչպես նշում Է հեռուստակայանը, հինգ բնակելի տուն լիովին ավերվել Է, վնասվել են եւս տասնյակ շենքեր: Փլվածքների տակ մինչեւ հիմա մարդիկ են մնում: Չդադարող ավիահարվածների պատճառով շտապ օգնության մեքենաները չեն կարողացել գնալ տուժած շրջաններ, իսկ տեղում աշխատող փրկարար բրիգադները հարկադրված են եղել դադարեցնելու որոնողական գործողությունը:

Որոշ ժամանակ առաջ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցան հայտարարել Է Սանայի ինտենսիվ ռմբակոծման մասին այն բանից հետո, երբ ցերեկը հուսիները հարձակվել են Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա: Սանայի ծայրամասի Էլ Լիբի թաղամասում Էին գտնվում օդաչուական ուսումնարանի եւ հակաօդային պաշտպանության ուսումնարանի կենտրոնականայնները, որոնք կարող Էին դառնել ռմբակոծումների թիրախներից մեկը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄԷ-ում անօդաչուների գրոհի Է ենթակվել Աբու Դաբիի Ազգային նավթընկերության (ADNOC) ենթակառուցվածքը, ինչպես նաեւ շինարարական հրապարակը  Էմիրությունների մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի շրաջանում: ADNOC-ի օբյեկտներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, ավելի քան հնգը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում