Նիկոլյա Պեպե. Ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ

Նիկոլյա Պեպե. Ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ

«Արսենալի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլյա Պեպեն դժգոհ է լոնդոնյան ակումբում իր ստացած խաղաժամանակից:

«Ես բավարար խաղաժամանակ չեմ ստանում և չեմ կարողանում ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ խաղադաշտում:

Իմ գլխավոր նպատակը Միկել Արտետայի վստահությունը ձեռք բերելն ու ավելի շատ խաղաժամանակ ստանալն է»,- Պեպեի խոսքը փոխանցում է Canal+-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլյա Պեպեն «Արսենալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում