Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառը ՆԱՏՕ–ի սադրանքներն են. Իրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը պայմանավորված է ՆԱՏՕ–ի սադրանքներով և կոչ արել կենտրոնանալ խնդրի քաղաքական և ժողովրդավարական լուծման վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինական ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ–ի սադրանքներն են։ Մենք չենք կարծում, որ պատերազմը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ սահմանել և քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնել», – գրել է նա Twitter–ում։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Կարծիքներ