ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում