Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդնավակայանում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին է ներկայացել Արթուր Ն.-ն, որը 2014 թ.-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Տիգրան Ք.-ն, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական .րենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Կարծիքներ