Վուչիչը հայտարարեց Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի բոլոր ուժերի կենտրոնացման մասին

Վուչիչը հայտարարեց Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի բոլոր ուժերի կենտրոնացման մասին

ԱՄՆ-ն իր ողջ ուժերը կենտրոնացրել է Ռուսաստանի դեմ պայքարի վրա։ Այս կարծիքը երկուշաբթի TV Happy եթերում հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Եկեք միամիտ չլինենք, նրանք (ԱՄՆ-ը) Սերբիայի կողքին չեն,- ընդգծել է Վուչիչը։- Նրանք փորձում են իրենց ռացիոնալ, լուրջ պահել, որպեսզի էներգիան ու ուժը չվատնեն ուրիշի վրա, քանի որ կենտրոնացրել են բոլոր ուժերը ընդդեմ Ռուսաստանի».

Պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլլեն հունվարի 12-ին Բելգրադ կատարած այցի ժամանակ ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները պետք է որոշեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, հակառակ դեպքում Սերբիան «չի կարողանա զարգանալ»։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «երկսայրի սուր» են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում