Արցախցիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93385 է․ դիմողներից 82481-ն աջակցությունն արդեն ստացել են։
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300000 դրամ աջակցության ծրագրով հաստատվել է 28022 դիմում։
Երկու ծրագրի շրջանակում էլ աջակցության վճարման գործընթացը շարունակվում է։
Կարծիքներ