Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, նման անձինք պետության թշնամին են․ համայնքապետ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը վրդովմունքով է արձագանքում համայնքը «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող կեղծ լուրերին։ Ըստ նրա՝ այն անձը, որը տեղեկություններ է տարածում, թե Մեղրին շուտով դատարկվելու է, պետության, դրա անվտանգության թշնամին է։
Վերջինս վստահեցնում է՝ համայնքը ապրում է սովորական առօրյա կյանքով․ ամեն ինչ նորմալ է, յուրաքանչյուր բնակիչ զբաղվում է իր գործով։
«Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, շատ վատ է, որ կան այդպիսի հոգեբանությամբ մարդիկ։ Ովքեր նման հրապարակումներ են տարածումներ, ես համարում եմ թշնամանք մեր պետության դեմ, մեր անվտանգության ու ազգի համար։ Ով նման լուրեր է տարածում, նրանով պետք է համապատասխան ծառայությունները զբաղվեն և պատասխանատվության ենթարկեն՝ ինչո՞ւ են ժողովրդի մեջ նման նորություններ տարածում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Զաքարյանը նկատում է՝ «չար լեզուների» դեմ պայքարելու փոխարեն ավելի կարևոր և մեծ գործեր կան․ «Այսպիսի նորությունները միշտ կան, և յուրաքանչյուրը իր ուղղությունով նոր բացասական ալիք է բարձրացնում պետության նկատմամբ։ Մեկը մի ապուշ վերնագիր է գրում դիտողականություն ապահովելու համար, Մեղրի բառը մեջը նշում է և բոլորին գցում կրակի մեջ։ Գրողներն ու այդ հարցերը տվողները պետք է պատժվեն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Կարծիքներ