Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է զոհվել
Առնվազն 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, զոհվել է Բուլղարիայի մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով, այրվել է ավտոբուս, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BGNES լրատվական գործակալությանը։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03.00-ին Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կիլոմետրում։ Ավտոբուսը, որում եղել է 52 մարդ, նախորդ գիշեր հատել է Բուլղարիայի սահմանը։
Մահացածների թվում է նաև ավտոբուսի վարորդը, յոթ մարդ ողջ է մնացել, այդ թվում՝ երկու կին և հինգ տղամարդ։
Տեղի հրշեջ վարչության պետի խոսքով՝ հրդեհը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով։ Բոլոր փրկվածները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Կարծիքներ