Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անտեսում է միջազգային իրավունքը
Ամերիկյան իշխանությունները վարում են անընդունելի միջազգային քաղաքականություն՝ չարաշահելով ուժը և արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի տարածքում Չինաստանի քաղաքացիական օդապարիկի ոչնչացումը։
«Նույնիսկ Միացյալ Նահանգներն ընդունեցին, որ դա [փուչիկը] ոչ մի վտանգ չի ներկայացնում», - ասաց նա՝ ելույթ ունենալով այս շաբաթ Պեկինում անցկացվող երկրի գլխավոր խորհրդակցական և օրենսդիր մարմինների տարեկան նիստերի ժամանակ մամուլի ասուլիսում։ «Սակայն ԱՄՆ-ը գործում է միջազգային համագործակցության ոգուն հակառակ՝ խախտելով միջազգային կանոնները: Ամերիկյան կողմն առաջնորդվում է մեղավորության կանխավարկածով՝ չափազանց չարաշահելով ուժը»:
Կարծիքներ