ՀՀ վարչապետի` ԱԺ-ում ունեցած ելույթը կարևոր և հեռատես էր. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ՀՀ վարչապետի` ԱԺ-ում ունեցած ելույթը կարևոր և հեռատես էր. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի վարչապետի` Ազգային ժողովում ունեցած ելույթը` այն որակելով «կարևոր և հեռատես»։

Կլաարն այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով.

«Համապարփակ կարգավորման ճանապարհին դեռ շատ մարտահրավերներ կան, բայց կարևոր է առաջ շարժվելը։ Եվրամիությունը աջակցում է Հայաստանին արդար խաղաղության որոնման գործում»։

Հիշեցնենք, երեկ ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 44-օրյա պատերազմի և միջազգային հանրության արձագանքի մասին, նկատեց՝ մեղավոր է, քանի որ չի ասել այն, թե միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք:

Ըստ նրա՝ որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեր, նախ ինքն իրեն պետք է համոզեր, որ դա ճիշտ ճանապարհ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում