ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդները կոչ կանեն Չինաստանին միանալ միջուկային զինաթափմանը

ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդները կոչ կանեն Չինաստանին միանալ միջուկային զինաթափմանը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև Տոկիոյում կայանալիք բանակցություններից հետո համատեղ հայտարարությունը կարող է կոչ անել Չինաստանին միանալ միջուկային զինաթափման գործընթացին: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է ճապոնական խոշորագույն Yomiuri թերթը ։

Նշվում է, որ համապատասխան հարցը ներկայումս մշակվում է երկու կողմերի կողմից։ Ընդգծվում է, որ Ճապոնիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կիսում են Չինաստանին միջուկային զինաթափման գործընթացում ներգրավելու անհրաժեշտության դիրքորոշումը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում