Բայդենը Ասիա կատարած այցի ընթացքում Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագիծ կստորագրի

Բայդենը Ասիա կատարած այցի ընթացքում Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագիծ կստորագրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած այցի ժամանակ Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագիծը կստորագրի, ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ հինգշաբթի լրագրողներին ասաց ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը անցյալ շաբաթ, իսկ Սենատը հինգշաբթի ավելի վաղ։ Սենատում վերջնական քվեարկությունն ավարտվեց անմիջապես այն բանից հետո, երբ Բայդենը լքեց Սպիտակ տունը և մեկնեց արտասահմանյան շրջագայության, որի ընթացքում նա կայցելի Հարավային Կորեա և Ճապոնիա։ Ինչպես պարզաբանում է CNN-ի լրագրող Քեյթլեն Քոլինսն իր Twitter-ում, օրինագիծը «պետք է նրան Ասիայում հանձնվի նրա ստորագրության համար, քանի որ Սենատն այն ընդունել է Վաշինգտոնից հեռանալուց հետո»։ Քոլինզի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը մտադիր է փաստաթուղթը ստորագրել Հարավային Կորեայում գտնվելու ընթացքում, ուր կժամանի ուրբաթ օրը, իսկ կիրակի օրը կմեկնի Ճապոնիա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում