Facebook-ն արգելել է Թրամփի կողմնակիցներին գովազդներ տեղադրել նախագահի օգտին
Facebook Inc-ն արգելել է քաղաքական գործողությունների հանրապետական հանձնաժողովին` նախագահի պաշտպանության կոմիտեին, գովազդ տեղադրել` այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցները կոնտենտ էին հրապարակել, որը փաստահավաք գործակալությունների կողմից ապատեղեկատվություն էր ճանաչվել, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
«Քանի որ նախագահի Պաշտպանության կոմիտեն բազմիցս կոնտենտ է հրապարակել, որը կեղծ է ճանաչվել կողմնակի ֆակտչեքերների կողմից, նրանց [հանձնաժողովի ներկայացուցիչներին] որոշ ժամանակ չի թույլատրվի գովազդ տեղադրել մեր հարթակում»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը: Ընկերությունը հրաժարվել է նշել գովազդի արգելքի տեւողությունը կամ պատմել, թե կոնկրետ ինչ հաղորդագրություններն են դրա պատճառ դաևձել:
Գովազդային հայտարարությունները քաղաքական քարոզարշավների շրջանակներում ֆակտչեքինգի ենթակա չեն Facebook-ում, սակայն քաղաքական խմբերի կողմից հրապարակված քոնթենը, այդ թվում` քաղաքական գործողությունների հանձնաժողովները, կարող են ստուգվել:
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դեմ պայքարի համար 2013-ին հիմնադրված Թրամփի աջակցման խումբը Դոնալդ Թրամփի աջակցության համար ավելի քան 15 միլիոն դոլար է ծախսել: Կոմիտեի կայքում ասվում է, որ նախագահի օգտին տեղադրված տեղեկատվությունը հասնում է «միլիոնավոր ամերիկացիներին» «թվային եւ հեռամարկետինգային ուղիներով»:
Կոմիտեի նախագահ Թեդ Հարվին այսօր հայտարարել է, որ խումբը չի «լռելու» եւ այլ կերպ կկառավարի Facebook-ում գովազդի համար իր բյուջեն:
Կարծիքներ