Նեսաթ արևադարձային փոթորիկը սպառնում է Ֆիլիպիններին և Թայվանին

Նեսաթ արևադարձային փոթորիկը սպառնում է Ֆիլիպիններին և Թայվանին

Այս սեզոնի 20-րդ արևադարձային փոթորիկը Ասիայում, որը կոչվում է Նեսաթ, ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և մոտենում է Հարավչինական ծովին: Այս մասին կիրակի օրը հայտնել է Թայվանի օդերեւութաբանական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ցիկլոնի ներկայիս էպիկենտրոնը գտնվում է Լուզոնի նեղուցում՝ Ֆիլիպինների և Թայվանի միջև։ Տարածաշրջանում ուժեղ ալիքների պատճառով նավարկությունն ընդհատվել է։ Փոթորիկը ուղեկցվում է անձրևներով և 33 մ/վրկ արագությամբ սաստիկ քամիներով։

Սպասվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Նեսաթը կմտնի Հարավչինական ծով՝ շարժվելով դեպի Դունշա (Պրատաս) կղզիներ։ Միաժամանակ այն կանցնի ֆիլիպինյան խոշորագույն Լուզոն կղզու հյուսիսային ծայրի մոտով՝ սպառնալով ջրհեղեղներ առաջացնել, և ավելի քիչ կազդի Թայվանի վրա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում