Կիևում նշել են, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբ կարող է կնքվել հաշտության համաձայնագիր

Կիևում նշել են, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբ կարող է կնքվել հաշտության համաձայնագիր

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիր կարող է կնքվել ամենաշուտը մեկ–երկու շաբաթվա ընթացքում, ամենաուշը` մայիսին։

 

«Կարծում եմ` մայիսից ոչ ուշ, մայիսի սկիզբ, ըստ ամենայնի, պետք է հաշտության համաձայնագրի հասնենք, կամ, գուցե նաև ավելի շուտ։ Տեսնենք. ամենաուշ ժամկետն եմ նշում։ Հիմա կա՛մ մեկ–երկու շաբաթվա ընթացքում արագ հաշտության համաձայնագիր կկնքվի` զորքի դուրսբերմամբ և մնացյալով, կա՛մ առաջիկայում կպայմանավորվենք` մինչև մայիսի վերջ բանակցությունների հերթական փուլից, պատերազմելու փորձից հետո», –YouTube–ի` լրագրող Մարկ Ֆեյգինի ալիքի եթերում ասել է Արեստովիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում