Ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես կգան բարեգործական համերգով

Ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես կգան բարեգործական համերգով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և հանրահայտ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կներկայանան բարեգործական համերգով, որի հասույթով հնարավոր կլինի դաշնամուր նվիրել պատերազմի օրերին հրետակոծված Ստեփանակերտի
Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին:

Musicians for Musicians երեկոն տեղի կունենա փետրվարի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգին կմասնակցեն նաև ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, կոնտրաբաս կնվագի 
Հայկ Խաչատրյանը:

Կհնչեն Շուբերտի, Բեթհովենի ստեղծագործությունները:

Արմատներով արցախցի վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես է գալիս աշխարհահռչակ բեմերում:

Հանդես է եկել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային և մի շարք հայտնի նվագախմբերի հետ։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում