ԱՄՀ-ի ղեկավարը հունիսին կներկայացնի 650 մլրդ դոլարի պահուստային ակտիվների սեղծման առաջարկություն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան մտադիր Է հունիսին ներկայացնել կազմակերպության 650 միլիարդ դոլար գումարի լրացուցիչ պահուստային ակտիվների ստեղծման պաշտոնական առաջարկություն համաշխարհային տնտեսության վերականգնման օգնության համար, որը տուժել Է համավարակի հետեւանքներից: Այդ մասին ասված Է Գեորգիեւայի հայտարարության մեջ, որը մարտի 23-ին տարածել Է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Ես մտադիր եմ հունիսին (ԱՄՀ-ի) Գործադիր խորհրդին ներկայացնել պաշտոնական առաջարկություն 650 միլիարդ դոլարի չափով (միջոցների) նոր տրամադրման (հնարավորությունը) քննարկելու մասին»,- ասված Է հայտարարության մեջ: ԱՄՀ-ի ղեկավարի կարծիքով՝ լրացուցիչ միջոցների տրամադրումն «օգուտ կբերի (…) (հիմնադրամի) անդամ բոոր երկրներին եւ կօժանդակի» տնտեսության «գլոբալ վերականգնմանը» համավարակի հարուցած ճգնաժամից հետո:
Ինչպես նշում Է ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը, ավելի վաղ կազմաերության գործադիր խորհուրդն այդ հարցը քննարկել Է «ոչ պաշտոնական բանավեճերի» ընթացքում: «Ինձ շատ ոգեւորվեց (այդ թեմայի) սկզբնական քննարկումների (ելքը)»,- հայտարարել Է Գեորգիեւան: «ԱՄՀ-ի աշխատակիցները մշակում են փոխառության հատուկ իրավունքների (SDR, ԱՄՀ-ի հաշվարկման միավոր, ունի անկանխիկ ձեւ, իսկ դրա արժեքը որոշվում Է ամեն օր հիմնական արժույթների շուկայական փոխարժեքի հիման վրա - ծանոթ. խմբ.) օգտագործման թափանցիկության եւ հաշվետվության բարձարացման նոր միջոցներ (…): Զուգահեռաբար (հիմնադրամի) աշխատակիցները նաեւ կուսումնասիրեն SDR-ի վերաբաշխման տարբերակները կայուն ֆինանսական դիրքերով անդամների համար հաջակցություն խոցելի երկրների եւ եկամուտների ցածր մակարդակով երկրների»,- շարունակել Է հիմնադրամի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ