Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ. Զառա Աղաջանյանը` տոմսային համակարգի մասին

Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների  համար  տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ. Զառա Աղաջանյանը` տոմսային համակարգի մասին

Զարուհի Աղաջանյանը գրում է.

Սիրելի երևանցիներ,

Ձեզ եմ ներկայացնում ողջ ճշմարտությունը միասնական տոմսային համակարգի մասին՝

1. Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։

Միանշանակ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականցվում:

2. Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ։

Իհարկե ոչ՝ օրինակ 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում՝ 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում է՝ 73 դրամ, այսինքն ոչ թե թանկանում է այլ էժանանում:

3. Արդյո՞ք այս համակարգը հեշտացնելու է քաղաքում տեղաշարժվելը։

Միանշանակ այո՝ քանզի Ա կետից Բ կետ հասնելու համար, քաղաքացին ստիպված չի լինելու երկար սպասել մեկ տրանսպորտի, այլ ունենալու է ՝հնարավորություն տեղփոխով ավել արագ հասնելու և հավելյալ դրա համար չվճարելու, քանի որ գնված փաթեթը տալիս է 30 օր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Այս դեպքում լուծվելու է նաև որոշ տրանսպորտային գծերի գերծանրաբեռնվածությունը:

4. Արդյո՞ք կան խմբեր որոնց համար դժվար է վճարել մեկ ուղևորության համար 146 դրամ:

Միանշանակ այո և այդ պատճառով էլ Երևանի ավագանին մինչև սեպտեմբեր ձեզ է ներկայացնելու այն բոլոր արտոնյալ խմբերի համար նախտեսված փաթեթը ըստ որի բոլոր այդ թիրախային խմբերը երթևեկելու են անհամեմատ մատչելի գներով կամ անվճար :

5. Ադյո՞ք հազվադեպ տրանսպորտից օգտվող քաղաքացիները կամ զբոսաշրջիկները պետք է երևեկեն ավելի թանկ սակագնով:

Մինաշնակ այո՝ այսպիսի պրակտիկա է գործում աշխարհի բոլոր երկրներում և այդ հեվելյալ գումարները հնարավորություն են տալիս արտոնություններ տրամադրել այն մարդկանց համար, որոնց համար այդ 146 դրամը իրոք բեռ է:

Եվ վերջում հավելեմ, տրանսպորտի գինը վերանայվել է ՝ 10 տարի անց քաղաքային հաջորդ իշխանությունների նորից կոլապսի առջև չկանգնեցնելու , այսօր առկա ստվերը վերացնելու և իհարկե տրանսպորտային համակարգի զարգացումը շարունակական դարձնելու նպատակով:

Որոշումը ուժի մեջ է մտնելու Սեպտեմբերի 1ից արտոնությունների փաթեթի հետ միասին:

Հարգանքով`

Զարուհի Աղաջանյան

Երևանի ավագանու “Քաղաքացիկան պայմանագիր” խմբակցություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում