Կվերականգնվի Դիարբեքիրի Սուրբ Սարգիս պատմական հայկական եկեղեցին

Կվերականգնվի Դիարբեքիրի Սուրբ Սարգիս պատմական հայկական եկեղեցին

Թուրք պաշտոնյաները Anadolu գործակալությանը հայտնել են, որ նախատեսել են վերականգնել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող հին հայկական եկեղեցին:

Դիարբեքիր նահանգի Ալի փաշա շրջանի 16-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ունի 3769 քմ տարածք։ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող եկեղեցին, որի վերին հատվածն ամբողջությամբ ավերված է, երկար ժամանակ օգտագործվել է որպես բրնձի գործարան։

Նահանգի հնագիտական ​​թանգարանում պահվող մի գրության մեջ նշված է, որ քրիստոնեական պաշտամունքի վայրը վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին: Դիարբեքիրում մշակույթի նախարարության հետազոտությունների և հուշարձանների վարչության ղեկավար Ջեմիլ Քոչն ասել է, որ 16-րդ դարի շենքը ժամանակի ընթացքում քայքայվել է ծխականների թվի կրճատման պատճառով: Նա նաև հաստատել է, որ նախկինում տարածքը որպես պահեստ են օգտագործել տարբեր հասարակական հաստատություններ:

Հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիկը նշել է, որ շենքը Դիարբեքիրի երկու փրկված եկեղեցիներից մեկն է, և իրենք սկսել են այն նախկին վիճակին վերադարձնելու գործընթացը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում