Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը դժբախտ պատահարի արդյունքում մահացել է

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը դժբախտ պատահարի արդյունքում մահացել է

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների շվեդ հեղինակ Լարս Վիլկսը և երկու ոստիկան, մահացել են կիրակի Շվեդիայի հարավում՝ Կրունոբերգ նահանգի Մարկարուդ գյուղի մոտ բեռնատարի և իրենց մեքենայի բախման հետևանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է SVT հեռուստաալիքը :

Բախման արդյունքում երկու մեքենաներ էլ այրվել են, բեռնատարի վարորդը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացել: Դեռ տեղեկություններ չկան, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Բեռնատարի վարորդը հարցաքննվել է հիվանդանոցում:

Վիլքսը Մուհամեդ մարգարեի գլխով շան տեսքով  քանդակի հեղինակն է: 2007 թվականի նոյեմբերին նկարը տպագրվեց շվեդական Nerikes Allehanda թերթում: Հրապարակումը վրդովմունք էր առաջացրել աշխարհի բազմաթիվ երկրների մահմեդականների շրջանում: 

Այդ ժամանակից ի վեր ծաղրանկարիչը ապրում է ոստիկանության պաշտպանության ներքո: 2010 թվականի հուլիսին Լանդսկրոնայի շրջանային դատարանը երկու մարդու դատապարտեց համապատասխանաբար երկու և երեք տարվա ազատազրկման՝ Վիլկսի տունը հրկիզելու փորձի համար: Հրկիզումից մի քանի օր առաջ ծաղրանկարիչը հարձակման է ենթարկվել Ուփսալայի համալսարանում ՝ արվեստի արտահայտման ազատության վերաբերյալ դասախոսությունից հետո, որը նա կարդում էր փիլիսոփայական ֆակուլտետում: Հաքերները կոտրել են նաեւ նկարչի կայքը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում