Բելառուսա-լեհական սահմանը հատելու փորձերի թիվն աճել է.10 հազար միգրանտ ձգտում է անցնել ԵՄ

Բելառուսա-լեհական սահմանը հատելու փորձերի թիվն աճել է.10 հազար միգրանտ ձգտում է անցնել ԵՄ

Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել Է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ: Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deutsche Welle-ն:

Լեհաստանի սահմանապահ ծառայության պետ գեներալ Տոմաշ Պրագան սեպտեմբերի 6-ին հայտարարել Է, որ վերջին օրերին գրանցվել Է լեհ-բելառուսական սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ, հաղորդել Է «Լեհական ռադիոն»:

Այսպես սեպտեմբերի 4-ին սահմանապահ ծառայությունը կանխել Է 215 մարդու կողմից սահմանի անօրինականորեն հատումը, սեպտեմբերի 5-ին՝ ևս 152-ի, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ 59-ի:

Պրագան հավելել Է, որ հանցավոր սխեմաներին մասնակցում են միջազգային խմբավորումները, որոնք փորձում են Ասիայի և Աֆրիկայի երկրներից միգրանտներին տեղափոխել Արևմտյան Եվրոպա:

«Շատերն ասում են, որ ցանկանում Էին մեկնել եղբոր, քրոջ կամ ազգականի մոտ և չեն իմացել, որ իրենց ճանապարհին դեռ ընկած Է Լեհաստանը և կա սահման»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Լիտվան, Լատվիան և Լեհաստանը Մինսկին մեղադրում են փախստականներին մինչեւ ԵՄ-ի արտաքին սահման կազմակերպված փոխադրելու մեջ: Բոլոր երեք երկրները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Բելառուսի հետ սահմանի վրա: Մայիսի վերջին այն բանից հետո, երբ արեւմտյան երկրները խստացրեցին Բելառուսի դեմ պատժամիջոցները, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլևս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արևմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում