Այսօրվա նամակներից եւս մեկը․ինչ նամակներ է ստացել վարչապետը քաղաքացիներից

Այսօրվա նամակներից եւս մեկը․ինչ նամակներ է ստացել վարչապետը քաղաքացիներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է ․

Այսօրվա նամակներից եւս մեկը․

Բարև Ձեզ հարգելի պարոն Փաշինյան, գրում եմ Ձեզ մայրիկիս և իհարկե իմ անունից, մայրս 79տ 54 տարվա մանկավարժ է, շաբաթ օրը մայրս վիրահատել է աչքը, որի համար վճարել է պետությունը և ես ցանականում եմ Ձեզ հայտնել իմ խորին շնորհակալությունը, քանզի բացի նրանից որ չենք վճարել մենք, նաև դա բարոյական գնահատական է 79տ մանկավարժ թոշակառուի համար կրկին հարգանքներիս հավաստիքը և խորին շնորհակալություն։

 

Նամակներից մեկը, որը ստացել եմ երեկ․

Սիրելի վարչապետ, սովորաբար Ձեզ գրում են խնդրանքով, հարցով, բայց շատ ցանկացա, որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք։

Միշտ ցանկացել եմ աշխատել իմ մասնագիտությամբ` մանկավարժ, սակայն մրցույթները եղել են ձևական, պահանջվել է նվազագույնը 3000 դոլար։

Հեղափոխությունից հետո վստահությունս մեծացավ, 3 անգամ դիմեցի, համառեցի, պայքարեցի անցա աշխատանքի։ Կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհիվ աշխատավարձս կարճ ժամանակում եռապատկեցի։ Շնորհակալություն Ձեզ ու Ձեր թիմին մասնագիտական աճի մոտիվացիայի համար։

Աղջիկներս մարզից գնացել են Երևան, ուսանողներ են։ Սովորում են վճարովի, ապրում են վարձով, բայց զուգահեռ երկուսն էլ իրենց մասնագիտությամբ աշխատում են։ Ամուսինս էլ անընդհատ գործ ունի։ Գործատուն հեղափոխությունից հետո ստիպված եղավ գրանցել աշխատանքը։ Արդյունքում ես, ամուսինս, աղջիկներս օգվում ենք եկամտահարկի հետ վերադարձի ծրագրից ու դա կրկին ուղղում ենք ուսման վճարին։

Չորսս էլ ստանում ենք 201 հազարից ավելի աշխատավարձ և օգտվում ենք առողջության համընդհանուր ապահովագրությունից։

Ինչպես ասում է ամուսինս՝ առաջներում պիտի ինչքան գումար մագարիչ անեինք, որ երեխաներին էդ աշխատանքին տեղավորեինք։

Բնականաբար խնդիրներ էլ շատ ունենք, բայց առաջ Աստված։ Շնորհակալ ենք մեծ հնարավորությունների համար։ Մեզ պես հասարակ քաղաքացին, որ հիմա Երևանում երկու ուսանող է պահում, դա իսկապես շքեղություն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում