Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան համար ոստիկանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Միննեապոլսի դատարանն ամերիկացի նախկին ոստիկան Դերեք Շովինին, ով մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ, դատապարտել է 22 տարվա և 6 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Еuronews-ը։
Լսումների ժամանակ Շովինն ընդհատել է լռությունը՝ ցավակցություն հայտնելով Ֆլոյդի ընտանիքին, սակայն ներողություն չի խնդրել։
Անցած տարվա մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին աֆրոամերիկացուն։ Ձերբակալության ժամանակ Շովինը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը։ Ֆլոյդը բղավել էր՝ ասելով, որ խեղդվում է, սակայն ոստիկաններն ուշադրություն չէին դարձրել։ Տղամարդը մահացել էր։ Նրա մահը երկրով մեկ բողոքի ալիք էր բարձրացրել։
Ապրիլին երդվյալ ատենակալների դատարանը Շովինին մեղավոր էր ճանաչել երկրորդ և երրորդ աստիճանի սպանության մեջ։
Կարծիքներ