Արևմտյան Վրաստանում զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել
Նավահանգստային Փոթի քաղաքի «Աջարիա տեքստիլ» կարի արտադրամասի ավելի քան 50 աշխատակից սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Որոշ ժամանակ անց մի մասին դուրս են գրել, հիվանդանոցում է շարունակում մնալ 17 մարդ։
Նշվում է, որ գործարանի անձնակազմին կերակրում են օրը մեկ անգամ: Ընկերության ղեկավարությունը պարզում է միջադեպի պատճառները:
«Աջարիա տեքստիլ»-ը համագործակցում է բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում`այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Nike-ը, Adidas-ը, Puma-ն, Lotto-ն, Erima-ն:
Մայիսի սկզբին զանգվածային թունավորման դեպք էր տեղի ունեցել Աջարիայի Խելվաչաուրի կարի գործարանում: Հոսպիտալացվել էր 65 մարդ։
Կարծիքներ