ԱՄՆ-ը կարծում է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի հետ գործարքի ձևաչափն արդեն տեսանելի է

ԱՄՆ-ը կարծում է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի հետ գործարքի ձևաչափն արդեն տեսանելի է

Միացյալ Նահանգները կարծում է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի հետ գործարքի ձևաչափն արդեն իսկ տեսանելի է, բայց հիմնարար քաղաքական որոշումներ դեռ պետք է կայացվեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով առցանց խորհրդաժողովում:

«Միասին մենք կարողացանք մշակել գործարքի ձևաչափ, բայց պետք է կայացնել հիմնարար քաղաքական որոշումներ։Մենք դեռ ավարտին չենք հասել, դա կարող է տեղի ունենալ շուտով կամ ընդհանրապես տեղի չունենալ: Մենք պետք է զգույշ լինենք»,-հայտարարել է Նուլանդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում