Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարման կարգը

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարման կարգը

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարման կարգը։

Երևանում ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարումն իրականացվում է 3 եղանակով՝ SMS հաղորդագրությամբ

«Ա» գոտի 1045 համարին / 300 դրամ 1 ժամի համար

«Բ» գոտի 5045 համարին / 200 դրամ 1 ժամի համար

Եթե վճարումը կատարվում է հաղորդագրությամբ, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում:

Բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով վճարումը կատարվում է հաշվեհամարին փոխանցմամբ՝ նպատակ դաշտում նշվում է տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի:

«Ա» գոտու համար 900015002430

«Բ» գոտու համար 900015211593

Վճարումը հնարավոր է կատարել նաև էլեկտրոնային եղանակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում