Պատերազմում ծանր վիրավորված Միշան, ով Գերմանիա գնալու փոխարեն որոշեց բուժվել հայրենիքում, արդեն առաջին քայլերն է անում. Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան երրորդ պատերազմում ծանր վիրավորում ստացած Միշա Ավետիսյանի լուսանկարն ու գրել.Հիշու՞մ եք մեր Միշային, 44 օրյա պատերազմի ամենածանր վիրավորում ստացած տղաներից էր...
Ամբողջ ազգը գումար էր հավաքում նրան Գերմանիա ուղարկելու նպատակով, սակայն Միշան որոշեց մնալ իր Հայրենիքում ու բուժվել, վերականգնվել Զինվորի Տանը:
Այսօր լուրջ դրական դինամիկա ունենք, ավելին ասեմ` Միշան արդեն անում է առաջին քայլերը»:
Կարծիքներ