Թուրքիայի պաշտպանության նախարարին տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել թռչնի հետ բախվելուց հետո
Ինքնաթիռը, որում գտնվել է Թուրքիայի պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ, հարկադրված վայրէջք է կատարել, երբ հարվածել է թռչնին:
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ռազմական շտաբի պետ գեներալ Յասար Գյուլերն ու ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ումիթ Դունդարը վերադառնում էին մայրաքաղաք Անկարա Գազիանթեփում ավիաբազայից, որը գտնվում է Սիրիայի սահմանի մերձակայքում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թռիչքից կարճ ժամանակ անց Թուրքիայի Օդուժի ինքնաթիռը բախվել է թռչնի հետ, ինչի հետեւանքով վայրէջք է կատարել Ադանա քաղաքի մերձակայքում մեկ ուրիշ ավիաբազայում:
Ինքնաթիռի դիմապակու վրա ձեւավորվել է ճաք: Վթարային վայրէջքի հետեւանքով տուժածներ չկան:
Կարծիքներ