ՌԴ դատախազությունը հիմքեր չի գտել Նավալնիի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցելու

ՌԴ դատախազությունը հիմքեր չի գտել Նավալնիի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցելու

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա: Այս մասին ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:

Իվանովը նշել է, որ դեռ օգոստոսի 20-ին նախաքննական ստուգում է իրականացվել: Ըստ դատախազի ներկայացուցչի՝ դա ստանդարտ պրակտիկա է օդային ուղևորների հետ նման պատահարների դեպքում:

Օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։ Եվրոպայի մի շարք երկներ Ռուսաստանին կոչ են արել թափանցիկ քննություն իրականացնել այդ դեպքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում