Դանիան հաստատել է արկտիկական տարածքների շուրջ Թրամփի հետ երկխոսության պատրաստակամությունը

Դանիան հաստատել է արկտիկական տարածքների շուրջ Թրամփի հետ երկխոսության պատրաստակամությունը

Դանիայի կառավարությունը հաստատել է ԱՄՆ նոր վարչակազմի հետ արկտիկական տարածքների շուրջ երկխոսության պատրաստակամությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ընդունում ենք, որ ամերիկացիները որոշակի անհանգստություն ունեն Արկտիկայում անվտանգության իրադրության առնչությամբ, որը մենք կիսում ենք։ Ուստի Գրենլանդիայի հետ սերտ փոխգործակցությամբ մենք պատրաստ ենք շարունակելու բանակցություններն ԱՄՆ ընտրված նախագահի հետ՝ ամերիկյան կողմի օրինական շահերի ապահովման նպատակով»,- թագավորության արտգործնախարարի խոսքն է մեջբերել Reuters գործակալությունը։

Հունվարի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է մտնի Միացյալ Նահանգների կազմի մեջ՝ չինական և ռուսական սպառնալիքներից պաշտպանության համար։ Դեռևս 2019 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետում, Թրամփն ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է գնել Գրենլանդիան, որը մտնում է Դանիայի կազմի մեջ և ունի ինքնավարության լայն իրավունքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում