Հնդկաստանում նոր մահացու սինդրոմ են հայտնաբերել COVID-ից ապաքինված երեխաների մոտ

Հնդկաստանում նոր մահացու սինդրոմ են հայտնաբերել COVID-ից ապաքինված երեխաների մոտ

Հնդկաստանում կորոնավիրուսից ապաքինված երեխաների շրջանում հաճախակիացել են բազմահամակարգային բորբոքային համախտանիշի դեպքերը, գրում է The Times of India-ն երկուշաբթի՝ հունիսի 28-ին:

«Այս համախտանիշն արդեն մեկ տարեկան է, և մենք գնալով ավելի շատ դեպքեր ենք ունենում», - ասել է պրոֆեսոր Ջայաշրին՝ Չանդիգարայի բժշկական կրթության ինստիտուտի մանկական շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը:

Երեխաների մոտ այս սինդրոմի դեպքերը նշվել են Մահարաշտրա, Հարյանա, Փենջաբ և այլ նահանգներում, դեպքերի ճշգրիտ թիվը հաստատված չէ, բայց դրանք արդեն հարյուրավոր են (միայն Չանդիգարում, թվերը երեխաների մոտ տատանվում են 42-ից 252):

Բժիշկները մտահոգությամբ նշում են, որ Հնդկաստանում այս հիվանդության վերաբերյալ պաշտոնական ազգային վիճակագրություն չկա, ինչպես նաև առաջարկություններ չկան, թե ինչպես վարվել դրա դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում