Թուրքական հատուկ գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի այս շաբաթ. Hurriyet
Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող Է սկսվել այս շաբաթ, ենթադրում Է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել Է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն դեպքում, երբ սպասվում Է, որ գործողությունն սկսվելու Է այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել Է:
Զինված ուժերի սպառազինությունները ծավալվել են Թել Ռիֆաթի եւ Մանբիջի գյուղական տեղանքի առաջավոր դիրքում: Գործողությունն սկսելու համար սպասում են Թուրքիայից նորությունների»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է հրատարակության կողմից հրապարակված հոդվածից մի հատված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիջ Էրդողանի հայտարարության համաձայն, բանակն անցկացնելու Է «հակաահաբեկչական գործողություններ»:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ մարտական գործողությունները կարող են սկսվել սիրիականի չորս նահանգների տարածքում: Hurriyet-ում հավելել են, որ Անկարան հրաժարվել Է մարտական գործողություններ վարել Այն Իսսայի շրջանում, որտեղ անցկացվում Է ավտոմայրուղի, որը միացնում Է Հասաքա, Ռաքա եւ Դեյր Էզ Զոր քաղաքներն արեւմուտքում եւ Հալեպը՝ Սիրիայի հյուսիսում: Հրատարակության պնդմամբ, Թուրքիան չի ստացել ՌԴ-ի համաձայնությունը այս տեղանքում գործողություններ անցկացնելու համար:
Կարծիքներ