Սերջիո Մատարելան հավանաբար կվերընտրվի Իտալիայի նախագահի պաշտոնում

Սերջիո Մատարելան հավանաբար կվերընտրվի Իտալիայի նախագահի պաշտոնում

Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում սկսվել է նախագահի ընտրությունների քվեարկության ութերորդ փուլը: Corriere della Sera թերթի տվյալներով՝ Մատարելան, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի:

Ինչպես հայտնել են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները՝ 80-ամյա Մատարելան համաձայնել է մնալ պաշտոնում: Մատարելայի վերընտրությունը ենթադրում է, որ վարչապետ Մարիո Դրագին կմնա կառավարության ղեկավար:

Ավելի վաղ կուսակցությունները, որոնք ընդգրկված են իշխող մեծամասնության մեջ, համաձայնել էին վերընտրել Մատարելային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում