Սեդա Ղուկասյանը նշանակվել է ԿԸՀ մամուլի քարտուղար
Լրագրող Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց Ղուկասյանը՝ ծանուցելով, որ արդեն ԿԸՀ-ում անցել է աշխատանքի:
Հիշեցնենք՝ մամուլի նախորդ քարտուղար Հերմինե Հարությունյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր պարտականությունների կատարումը դադարեցրել էր 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
Կարծիքներ