Ասադ. Թուրքիայի հետ բանակցությունները պետք է ունենան հստակ օրակարգ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ողջունել է Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը։ Ինչպես հինգշաբթի հաղորդել է SANA գործակալությունը, Սիրիայի ղեկավարն այս մասին հայտարարել է Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ։
«Առաջիկա բանակցությունները Թուրքիայի հետ պետք է լավ պատրաստված լինեն և ունենան հստակ օրակարգ, որպեսզի հանգեցնեն կոնկրետ արդյունքների», - ընդգծել է նա։
Ասադի խոսքով՝ պետության կողմից ձեռնարկվող ցանկացած քաղաքական քայլ պետք է բխի Սիրիայի ժողովրդի շահերից։
Կարծիքներ