Ո՛չ քաղաքը, ո՛չ որևէ պետական կառույց պարալիզացված չէ. Արա Ֆիդանյան
Ո՛չ քաղաքը, ո՛չ որևէ պետական կառույց պարալիզացված չէ: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Պատվով պետք է նշեմ, որ մինչ օրս իրականացված բոլոր գործողությունները օրենքի շրջանակում էին: Անչափ կարևոր եմ համարում արձանագրել, որ արդեն մոտ 20 օր է, ինչ նման գործողություններ են կամ, ինչպես մասնակիցներն են նշում, անհնազանդության գործողություններ են, սակայն ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց, բացառությամբ մեկ դեպքի, երբ հատուկ միջոցները եղել են ընդամենը վահանները:
Խոսքս վերաբերում է այն ձևակերպումներին, երբ որոշ անձինք պարբերաբար հիշատակում կամ փորձում են ներկայացնել, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում»,- ասաց Ֆիդանյանը:
Կարծիքներ