Լիբիայի արևելքում գործող խորհրդարանը թույլատրել է Եգիպտոսի զինված ուժերին խառնվել լիբիական հակամարտությանը

Լիբիայի արևելքում գործող խորհրդարանը թույլատրել է Եգիպտոսի զինված ուժերին խառնվել լիբիական հակամարտությանը

Լիբիայի արևելքում գործող խորհրդարանը թույլատվություն է տվել Եգիպտոսի զինված ուժերին խառնվել լիբիական հակամարտությանը, հաղորդում է ТАСС-ը:

«Եգիպտոսի զինված ուժերն իրավունք ունեն խառնվել հակամարտությանը, որպիսի Լիբիայի և Եգիպտոսի ազգային անվտանգությունը պաշտպանեն, եթե երկու երկրների սպառնացող անխուսափելի վտանգ նկատեն»,- ասված է խորհրդարանի տարածած հայտարարության մեջ:

Հունիսի վերջին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օգնել լիբիացիներին արտաքին միջամտության դեմ պայքարելու նպատակով՝ մարզելով և զինելով վերջիններին: Նախագահը նաև հայտարարել էր, որ Եգիպտոսն արդեն Լիբիա մտնելու համար լեգիտիմություն ունի՝ միջազգային իրավունքի համաձայն:

Եգիպտոսը նախորդ շաբաթվա ընթացքում Լիբիայի հետ սահմանային գոտում մասշտաբային զորավարժություններ էր անցկացրել՝ «Վճռականություն 2020» խորագրով, որին մասնակցել են Եգիպտոսի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները:

Լիբիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է. մայրաքաղաք Տրիպոլին և երկրի արևմտյան շրջանները գտնվում են Ֆահեզ Սարրաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարության վերահսկողության ներքո, իսկ արևելյան շրջանները՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի, որը համագործակցում է արևելքում գործող խորհրդարանի հետ: Ազգային համաձայնության կառավարությանն աջակցում է Թուրքիան, Հաֆթարին՝ Եգիպտոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում