Հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք, առողջացել 67 քաղաքացի
Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 606 դեպք, որոնցից 217 198-ն` առողջացած, 4527-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2782 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 205 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3907 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Ունենք 67 առողջացած և 1 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:
Կարծիքներ