«Էրեբունին» վերադարձրեց առաջատարի դիրքը բասկետբոլի Ա լիգայում
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության՝ Vbet Ա լիգայի առաջին շրջանը մոտենում է ավարտին: Փլեյ-օֆֆի մեկնարկից առաջ թիմերն անցկացնումեն վերջին համդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշրջանի նորեկը` «Ակադեմիա»-ն, մրցեց հիմնական ֆավորիտներից մեկի՝ «Էրեբունի»-ի հետ: Առաջին քառորդում «Էրեբունի»-ին 14 միավորի առավելություն ստացավ՝ 25:39: Երկրորդ քառորդում «Էրեբունի»-ն մեծացրեց առավելությունը`46:69: Սակայն թիմը նաև կորուստ ունեցավ՝ վնասվածք ստացավ Դեյվիդ Նիքելբերին:
Հաջորդող երկու քառորդների ընթացքում «Ակադեմիա»-ն լրջորեն չկրճատեց հաշվի խոշոր տարբերությունը և «Էրեբունի»-ն հաղթելով 108:146 հաշվով` կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ակադեմիա»-ից Խավիեր Մաքկոյն է , ով հավաքեց 27 միավոր, 6 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց երկու արդյունավետ փոխանցում:
Vbet Ա Լիգայի շրջանակներում հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 5-ին՝ ԲԿՄԱ-ն կմրցի«Ակադեմիա»-ի հետ:
Կարծիքներ