Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել: Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզահամալիրում:
Կարծիքներ