Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին մասնակցել է մոտ 963 հազար մարդ
Առնվազն 963,000 մարդ շաբաթ օրը մասնակցել է Ֆրանսիայի կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը, բողոքի ցույցեր են տեղի ունեցել ողջ երկրում։
Նախարարությունը նշել է, որ Փարիզում բողոքի ակցիայի չորրորդ օրը բողոքի ակցիաների մասնակիցների թիվը կազմել է 93 հազար մարդ։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ էր՝ համեմատած մյուս օրերի հետ։ Նախորդ անգամ (փետրվարի 7-ին), ըստ պաշտոնական տվյալների, մայրաքաղաքի փողոցներ էր դուրս եկել 57 հազար մարդ։ Ամբողջ Ֆրանսիայում իշխանություններն այն ժամանակ հաշվել են 757 հազար մասնակից։
Կարծիքներ