Ալբանիայի ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
Ալբանիայի ընդդիմությունը Տիրանայում բողոքի ցույց է կազմակերպել՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հաղորդել է Tanjug-ը:
Նշվում է, որ ալբանական ընդդիմությունը բողոքի ցույց է կազմակերպել Տիրանայում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Ռամայի հրաժարականը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, ընդդիմության առաջնորդները խոսել են ամբոխի հետ՝ վարչապետին մեղադրելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին սպա Չարլզ Մակգոնիգալի հետ կապեր ունենալու մեջ։
Կարծիքներ