«Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն. Պիկե

«Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն. Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» կատալոնացի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը:

«Սարսափելի հանդիպում էր: Պարզապես չի կարելի նման ֆուտբոլ խաղալ Եվրոպայում: Ցավոք, սա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ անգամն էր, երբ մենք նման պարտություն ենք կրում:

Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն ակումբում լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: «Բարսելոնային» թարմ արյուն է անհրաժեշտ»,- Պիկեի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում